1. LE JULES VERNE, Փարիզ
Le Jules Verne-ն («Ժյուլ Վեռն») գտնվում է լեգենդար Էյֆելյան աշտարակի տարածքում, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Փարիզը: Ռեստորանը առաջարկում է ֆենոմենալ ֆրանսիական խոհանոց՝ հանրահայտ ավագ խոհարար Ալեն Դյուկասսից:
2. LA DEGUSTATION BOHEME BOURGEOISE, Պրահա
Ավանդական չեխական խոհանոցի սիրահարներին հարկավոր է այցելել La Degustation Boheme Bourgeoise («Լա դեգուստատիոն Բոհեմե Բուժուազ») ռեստորան, որը գտնվում է Պրահայի հարմարավետ փողոցում՝ հեռու աղմուկից:
3. THE TIDES, Հոուլթաուն, Բարբադոս
Բարբադոսի լավագույն ռեստորաններից մեկը հայտնի է իր առաջին կարգի ծովամթերքներով: Ռեստորանի գեղեցկութունը կայանում է նրանում, որ այն գտնվում է անմիջապես օվկիանոսի ափին: Ցանկացած պահի կարող եք հանդիպել մեղմ ալիքների հետ: Միայն չմոռանաք վճարել ընթրիքի համար:
4. DE LIBRIJE, Ամստերդամ
De Librije («Դե Լիբիժ») ռեստորանը գտնվում է մեկ ժամ հեռավորության վրա Ամստերդամից՝ հարմարավետ Զվոլլե քաղաքում: Ռեստորանը գտնվում է դոմինիկյան աբբայության նախկին գրադարանում:
5. NAUTIKA, Դուբրովնիկ
Առափնյա Nautika («Նաուտիկա») ռեստորանը գտնվում է հին քաղաքի մուտքի մոտ: Եվ ամեն ոք, ով պատահական կհայտնվի այս ռեստորանում, պետք է անպայման փորձի թարմ ձկից պատրաստված ուտեստը: Հաճելի կլինի այցելել ռեստորան երեկոյան, երբ ծովը փայլում է մայր մտնող արևի լույսից, պատվիրել ընթրիք և զրուցել սիրելիի հետ հաճելիի մասին:
6. ITHAA UNDERSEA, Մալդիվյան կղզիներ
Մալդիվյան կղզիներում ամեն ինչ հիանալի է, այդ թվում՝ ռեստորանները: Իսկ եթե ռեստորանը նաև ստորջրյա է… Ithaa Undersea «թաքնվել» է 5 մետր խորությամբ Հնդկական օվկիանոսում: Տանիքը և պատերը թափանցիկ ակրիլից են և ապահովում են գեղատեսիլ տեսարան, նայում ես շուրջ բոլորդ և հիանում գեղեցկությամբ, բայց հարկավոր է լինում հավաքել քեզ և զբաղվել ընթրիքով:
7. BREEZE, LEBUA հյուրանոց, Բանգկոգ
Breeze («Բրիզ») ռեստորանը գտնվում է 52-հարկանի Lebua աշտարակի տանիքին: Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքը և Ցարեյ գետը:
8. GRAN CAFFÈ QUADRI, Վենետիկ
Անկասկած, լավագույն ռեստորաններից մեկը սիրահարների համար: Նրբաճաշակ սրահ, վենետիկյան խոհանոցի ավանդական ուտեստներ. այս ռեստորան այցելությունը, անկասկած, երկար կհիշեք:
9. LE LOUIS XV – ALAIN DUCASSE, Մոնակո
Շնորհիվ շքեղ կահավորանքի և հարմարավետ սրահների՝ այս ռեստորանը ավելի շատ նման է ամրոցի:
10. SOLO PER DUE («Երկուսի համար») Վակոնեում, Իտալիա
Ինչը կարող է ավելի ռոմանտիկ լինել, քան առանձին ընթրիքը սիրելիի հետ իտալական ռեստորանում: Եվ ոչ ոք չլինի: Solo per Due («Երկուսի համար») աշխարհի ամենափոքր ռեստորանն է, որտեղ կարող է ընթրել միայն մեկ զույգ:
11.GALVIN BISTROT DE LUXE, Լոնդոն
Փայտե տախտակադրվագները, հնաոճ հայելիները և աթոռները նուրբ շոկոլադի երանգով, հաճելի հանգստացնող մթնոլորտ են հաղորդում: Նրբաճաշակ խոհանոցը և բարձրակարգ սպասարկումը հաստատ անտարբեր չեն թողնի:
12. FASANO, Ուրուգվայ
Fasano Las Piedras հյուրանոցի տարածքում է հիանալի Fasano ռեստորանը, որտեղ կարելի է կազմակերպել անկրկնելի ռոմանտիկ երեկո և մոռանալ ամեն ինչի մասին: