Հուլիսի 22-ից օգոստոսի 16-ը Նյու Յորքումկանցկացվի ավանդական ռեստորանային շաբաթ: Այդ օրերին հասարակական սննդի գրեթե 300 հաստատություն իրենց այցելուներին առաջարկում են հատուկ ճաշացանկ ֆիքսված գներով: Ճաշը (շուրջ $25) կամ ընթրիքը ($38) հնարավորություն կտան փորձել տարբեր ճաշատեսակներ, որոնք սովորաբար թանկ արժեն:
Հատուկ սակագները հասանելի են աշխատանքային օրերին, որոշ դեպքերում՝ նաև կիրակի օրերին: Ռեստորանային շաբաթ առաջին անգամ անցկացվել է 1992 թվականին: Այդ ժամանակից ի վեր այն անցկացվում է տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը. հայտնում է Telegraph.co.uk-ն: Միջոցառումը շատ սիրված է, ուստի տեղաբնակներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում սեղաններ ամրագրել նախօրոք: