Ռեստորան-բույն` Թայլանդում (ֆոտո-շարք)

Դուք կարծում եք, որ ռեստորանը ձանձրալի է, լի մարդկանցով և չարչրկված: Իսկ Թայլանդում տեղակայված Soneva Kiri առողջարանային կենտրոնի հյուրերը ունեն բացարձակապես եզակի հնարավորություն ընթրել սեփական բնում` ամրացված ծառի կատարին: Դրա համար արկածասեր այցելուները տեղավորվում են կաշվե անվտանգության գոտիներով հանգույցում, որը նրանց բարձրացնում է ավելի քան տասնվեց ֆուտ բարձրության վրա  (6.5 մետր): Արդյունքում այցելուները հայտնվում են ծառի տերևների մեջ, որտեղից նրանց համար բացվում է տեսարան դեպի լողափը: Նաև հարկ է նշել այս յուրօրինակ ռեստորանի սպասարկող անձնակազմի մասին: Մատուցողի համար դիմաց բոլոր դիմորդները անցնում են խիստ ընտրություն, որտեղ գնահատվում է նրանց շատ թվով  հատկանիշներ, այդ թվում` ակրոբատիկ հմտությունները, քանի որ նրանք  սկուտեղը ձեռքին ստիպված են քայլել ճյուղերի վրայով:

1. Այս յուրօրինակ ռեստորանի մենյուում ընդգրկված բոլոր ուտեստները պատրաստված եմ միայն կղզում աճեցված  բնական մթերքներից:

2. Բացի այդ, ռեստորանի տերերը աշխատում են հավատարիմ մնալ շրջակա միջավայրի մաքրության սկզբունքին ոչ միայն սնունդի հարցում, այլև իրենց հաստատության, այսպես կոչված, ինտերիերում. հաճախորդների փոխադրման համար կիրառվում են միայն բնական նյութեր, ոչ մի պլաստմաս կամ մետաղ:

3.  Soneva Kiri առողջարանի մեկ օրվա վարձը երկու հոգու համար  արժե  950 դոլարից սկսած: Վճարն իր մեջ ներառում է փոխադրումը, երեքանգամյա սնունդը, ալկոհոլային խմիչքները,  WiFi և  մաքրման ծառայությունը:

 

You might also like