Եվրոպային ոչ հատուկ ճաշացանկով անսովոր հաստատություն է օրերս բացվել Ուելսի հարավ-արևմուտքում՝ Սենտ Դևիս քաղաքում։ GrubKitchen ռեստորանի ավագ խոհարարը առաջարկում է այցելուներին համտեսել միջատներով ուտեստներ։
Այլ հոդվածներ
Ռեստորանի սեփականատերերը նշում են, որ իրենց գլխավոր նպատակն է ընդունել, որ միջատների օգտագործումը սննդակարգում համարվում է նորմալ երևույթ։ Բացման պահից սկսած ռեստորանի հիթերից է դարձել բզեզով բուրգերը՝ թեև ի սկզբանե խոհարարը հույսը դրել էր թեթև խորտիկների վրա։
Հաստատությունում նաև կարելի է համտեսել մորեխներով ապուր, պանրով և մրջուններով աղցան, ինչպես նաև՝ բամբուկի ճիճուներով չիլի սոուս։ Խորտիկների արժեքը կազմում է 5,5 GBP ֆունտ, հիմնական ուտեստները կարժենան նվազագույնը 14 GBP ֆունտ ստերլինգ։
You might also like