Բրիտանական մայրաքաղաքը պատրաստվում է հերթական անսովոր հաստատության բացմանը։ Նոր ռեստորանը նախատեսված է այցեուներիլ համար, ովքեր չեն կարողանում բաժանվել իրենց չորքոտանի ընկերներից նույնիսկ սնվելու ընթացքում։ Նոր «М» ռեստորանը առաջարկում է համատեղել հաճելին օգտակարի հետ․ ռեստորանում կարող են սնվել ինչպես մարդիկ, այնպես էլ՝ նրանց կենդանիները։
Շների համար հատուկ ճաշացանկ է կազմվել Pedigrее կերի հետ համատեղ։ Ռեստորանը կհայտնվի 2015 թվականի գարնանը Սիթի շրջանում։ Նման հաստատության գաղափարը ռեստորանի սեփականատերը վերցրել է Իտալիայից և Ֆրանսիայից, որտեղ հաճախ կարելի է հետևել, թե ինչպես են մարդիկ ռեստորան այցելում իրենց ընտանիք կենդանիների հետ։ Գաղափարի հեղինակը կարծում է, որ ռեստորանում շների ներկայությունը կստեղծի լիցքաթափող և հարմարավետ մթնոլորտ։ Լոնդոնում վերջերս բացվել է նաև բվերի բար։