Ռեստորան շիլայի սիրահարների համար

KASHA GourmetՌիգայում բացվել է «շիլայի» ռեստորան` KASHA Gourmet, որը գտնվում է Ստաբու փողոցում: Բացի շիլաների մեծ ընտրությունից, այստեղ կարելի է պատվիրել նաև ապուր, երկրորդ ուտեստ և համեղ աղանդեր: Առանձին ճաշացանկ է նախատեսվում նաև երեխաների համար: Բայց շիլաները ճաշացանկում գլխավոր տեղն են զբաղեցնում, սկսած` բոլորի սիրելի հնդկացորենի շիլայից, վերջացրած` գարու, բրնձի և կուս-կուսի  շիլաներով: Նախաճաշին հաստատությունը առաջարկում է վարսակի շիլա, սպիտակաձավար և ձվածեղ:  KASHA GourmetKASHA Gourmet-ի ավագ խոհարար Դենիս Իվանկովը ծնունդով Ռիգայից է, թեև երկար ժամանակ աշխատել է Մանչեսթերում: Նա «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և ստադիոնի ավագ խոհարարներից մեկն է: Շիլաներից բացի  KASHA Gourmet-ը նախապատվությունը տալիս է եվրոպական խոհանոցին: Իսկ ամենահետաքրքիր շիալների բաղադրատոմսերը հորինում է հենց Դենիս Իվանկովը, ով աշխատել է միշլենյան ռեստորաններում հայտնի խոհարար Ջեյմի Օլիվերի հետ: Ներկայումս հյուրերին առաջարկում են հնդկաձավար բանջարեղենով և կարմիր գինու մեջ տապակած տավարի մսով, չորս տեսակի ոսպով շիլա սնկով, ինչպես նաև` Մարոկկոյի մարգարտային շիլա կուսկուսից: Ռեստորանում օգտագործվում է քիչ մանրացված ալյուր, որպեսզի շիլաները ավելի օգտակար լինեն առողջության համար:

You might also like