Իսպանական հայտնի Mugaritz ռեստորանի ավագ խոհարար Andoni Luis Aduriz-ը, ով ունի Միշլենի երկու աստղ, Լոնդոնի համալսարանի հետ համատեղ մշակում են հեռավորության վրա բույրը փոխանցելու միջոց:
Նրանց աշխատանքի հիմքում ընկած է ճապոնացի գիտնականների մշակած Scentee հավելված սմարթֆոնների համար, որը փոխանցում է հաղորդագրություններ պարզ բույրերի միջոցով` փակված քարթրիջներում: Mugaritz ռեստորանի և լոնդոնցի գիտնականների վերջնական նպատակը ծրագրի ստեղծումն է, որը «կպատճենի» պատրաստի ուտեստի բույրը, այնուհետև` կվերարտադրի այն օգտատիրոջ համար:
Հաջողության դեպքում` Mugaritz-ը կդառնա աշխարհում առաջին ռեստորանը, որը հաճախորդներին կգրավի ոչ միայն ուտեստների լուսանկարներով, այլև` նրանց ախորժալի բույրով: