Ռեստորանում հաշիվը կախված կլինի հաճախորդի քաշից

Restaurant bill depends on the weight of the clientՉինաստանի Չունցին քաղաքում գտնվող ռեստորանը առաջարկել է իր հաճախորդներին զեղչեր, որոնք հաշվարկվում են՝ հիմք ընդունելով նրանց քաշը: Հաղորդվում է, որ տղամարդկանց համար զեղչերը սահմանվում են իրենց քաշի համամասնությամբ: Իսկ կանայք առավելագույն զեղչը ստանալու համար պետք է կշռեն, ընդհակառակը, որքան հնարավոր է քիչ: 140  կգ-ից ավել կշռող տղամարդիկ հաստատությունում կսնվեն անվճար: Նույնը վերաբերվում է նաև  34,5 կգ-ից քիչ կշռող կանանց: Ավելի վաղ, Շանհայում գտնվող մեկ այլ չինական ռեստորան առաջարկել է իր հաճախորդներին մասնակցել նման ակցիայի: Զեղչի չափը որոշվում էր՝ ըստ հաճախորդների հասակի:

You might also like