Էդինբուրգի բնակիչները ուրախ չեն օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի աճին

Էդինբուրգի իշխանությունները պատրաստ են հետևել Վենետիկի օրինակին և մի շարք խիստ վարքականոններ մտցնել զբոսաշրջիկների համար։

Հաճախ այս կամ այն քաղաքի չափազանց պոպուլյար լինելը տեղաբնակների համար առաջացնում է մի շարք անհարմարություններ։ Այսպիսով, Վենետիկի և Բարսելոնայի հետքերով մեծ զբոսաշրջահոսքից սկսել են դժգոհել նաև Էդինբուրգի բնակիչները։

Շոտլանդիայի մայրաքաղաքի բարգավաճող տուրիզմի արդյունաբերությունում, որն ամեն տարի երկրին բերում է շուրջ  1,5 միլիարդ ֆունտ ստերլինգ գումար, ներգրավված է ավելի քան 38 000 աշխատակից։ 2017 թվականին Էդինբուրգ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է 4 միլիոնի։

ԷդինբուրգԱռաջին հայացքին դա պետք է միայն ուրախացնի տեղաբնակներին, քանի որ այդ ցուցանիշը բարձրացնում է  կենսամակարդակն ու ազդում նրանց բարեկեցության վրա։ Սակայն դա ունի նաև իր բացասական կողմը։  

Օտարերկրյա զբոսաշրջիկների չափազանց մեծ հոսքը հանգեցնում է խնդիրների  հասարակական տրանսպորտի աշխատանքում,  ռեստորաններում և հասարակական այլ վայրերում տեղի բացակայության, քաղաքի աղտոտվածության և այլնի։ Այդ պատճառով տեղական իշխանությունները պատրաստ են հետևել Վենետիկի օրինակին և մի շարք խիստ վարքականոններ մտցնել զբոսաշրջիկների համար։ Նման նորարարություններ կներդրվեն արդեն 2018 թվականին։

You might also like