Phuket Lifeguard Club-ի աշխատակիցները, ովքեր պատասխանատու են ջրում հանգստացողների անվտանգության համար, դադարեցրել են աշխատանքները Թայլանդի Պխուկետի վարչակազմի հետ կնքված պայմանագրի ժամկետի ավարտի հետ կապված: Նոր պայմամագիր այդպես էլ չի կնքվել, քանի որ կողմերը համաձայնության չեն եկել պայմանների հարցում: Այսպիսով, առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում խեղդվող մարդկանց ոչ ոք փրկել չի կարողանա: Ինչպես հաղորդում է «Պխուկետի նորությունները»՝ Պխուկետի ղեկավարության և փրկարարների միջև կոնֆլիկտը կրկնվում է ամեն տարի: Մի շարք պատճառներով նահանգի վարչակազմը չի կարող Phuket Lifeguard Club-ի աշխատակիցների հետ պայմանագիր կնքել միանգամից մի քանի տարով՝ սահմանափակվելով տարեկան պայմանագրերով: Իսկ պայմանագրերի վերակնքումը միշտ ուղեկցվում է խնդիրներով: Դեռևս կողմերը պայմանավորվում են բարձրացնել փրկարարների աշխատավարձերը՝ պայմանով, որ Phuket Lifeguard Club-ի աշխատակիցների թիվը կկրճատվի՝ 108-ից հասնելով 88-ի: Ընդ որում, կղզում հանգստացողների թիվը գնալով աճում է, և փրկարարների զբաղվածությւոնը նույնպես ավելացել է: Հաշվի առնելով այն փաստը, որ նախատեսվում է փրկարարների նվազեցում, այս ամռանը իրավիճակը դժվար թե լավ լինի: