Մուտքը դեպի ԱՄՆ-ի մի շարք ազգային հուշարձաններ, որը հոկտեմբերի մեկից փակ էին երկրում լուրջ տնտեսական ճգնաժամի պատճառով, կրկին ազատ է: Զբոսաշրջիկները արդեն կարող են այցելել Նյու Յորքում գտնվող Ազատության արձան և Արիզոնա նահանգում գտնվող Մեծ Կանյոն: Վաղը կբացվի Ռաշմոր լեռ (Հարավային Դակոտա նահանգ) պարկի մուտքը, որտեղ սարալանջին փորագրված են ԱՄՆ-ի չորս նախագահների դեմքերը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ զբոսաշրջիկների համար կրկին հասանելի են Յուտա և Կոլորիդա նահանգների հուշարձաններն ու այգիները: ԱՄՆ-ի իշխանությւոնները որոշել են վերականգնել ազգային տեսարժան վայրերի գործունեության ֆինանսավորումը, որպեսզի գումար չկորցնեն. ամեն օր զբոսաշրջիկները բյուջե են բերում հարյուր հազարավոր դոլարներ, իսկ երկրի որոշ այգինում աշունը համարվում է բարենպաստ սեզոն: Ազգային պարկի ծառայության տվյալների համաձայն՝ ամեն տարի Նյու Յորքի Ազատության կղզի, որտեղ գտնվում է համանուն արձանը, այցելում է 3.7 միլիոն մարդ, որն էլ ապահովում է շուրջ 200 միլիոն դոլար եկամուտ: