Որոշ մարդիկ պարզապես չպետք է դուրս գան իրենց երկրի սահմաններից: Հավանաբար հենց այդպես է համարում Սինգապուրի արտաքին գործերի նախարար Կասիվիցվանաթհան Շանմուգամը, ով Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տարօրինակ խնդրանքների ցանկը, որով դիմել են երկրի հյուպատոսություն քաղաքացիները: Նախարարության տվյալներով՝ անցած տարվա ընթացքում Սինգապուրի հյուպատոսություն է եկել ավելի քան երեք հազար հայցադիմում և մի քանիսը, հարկ է նշել, որ բավականին ծիծաղելի են եղել: «Շատ դեպքերում օտար երկրներում գտնվող վատ իրավիճակներում հայտնված մարդիկ իսկապես օգնության կարիք են ունենում, բայց երբեմն մենք շատ տարօրինակ դիմումներ ենք ստանում», – գրել է բարկացած Կ. Շանմուգամը:
Դրանցից ամենատարօրինակը նա համարել է Սինգապուրի բնակցի դիմումը, ով ցանկացել էր, որ պետությունը իրեն հետ վերադարձնի անբավարար սեռական հարաբերությունների ծառայության համար, որից նա օգտվել է արտերկրում: Թե որ երկրում է զբոսաշրջիկը հանդիպել նման ցածր ծառայության, չի նշվում: Սինգապուրցի սիրահարը խնդրել է կառավարությանը ճնշում գործադրել իր արտասահմանցի ընկերուհու վրա, որպեսզի նա արագացնի նախկին ամուսնու հետ բաժանման գործընթացը, և ինքը վերջապես կարողանա ամուսնանալ այդ աղջկա հետ: «Մենք անկասկած ցանկանում ենք, որպեսզի սինգապուրցիները ընտանիք կազմեն և երեխաներ ունենան, բայց կան սահմաններ», – մեկնաբանել է դիմումը պրն. Շանմուգամը: Եվս մեկ զբոսաշրջիկ բողոքել է, որ KFC արագ սննդի ռեստորանից դուրս գալուց դարձել է խտրականության զոհ: Նրա խոսքերով՝ իրեն տվել են հավի ավելի փոքրիկ կտոր, քան տեղաբնակներին, ովքեր կանգնած էին հերթի մեջ: Այդ մարդը ողջ լրջությամբ խնդրել է նախարարությանը հետաքննել «անարդար վերաբերմունքը»:
Սինգապուրի քաղաքացին ստիպված է եղել մեկ այլ երկրի մաքսատանը թողնել իր գնած խոհանոցային պարագաների հսկայական ճամպրուկը, քանի որ չի կարողացել վճարել այդքան մեծ ուղեբեռի մաքսավճարը: Բայց նա գլուխը չի կորցրել և դիմել է հյուպատոսություն՝ խնդրանքով, որ նրանք վճարեն իր փոխարեն: Արդարության համար նշենք, որ զբոսաշրջիկներից ստացված տարօրինակ նամակներ ստանում են նաև այլ երկրների հյուպատոսությունները: Այսպես օրինակ, Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտ արդեն շատ տարիների նամակներ են գալիս այն խնդրանքով, որ տիրոջ բացակայության ժամանակ կերակրեն և ջուր տան իրենց տնային կենդանիներին: Բայց դա տրամաբանական է, եթե համեմատենք մի երիտասարդ տղամարդու խնդրանքի հետ. նա խնդրել է հյուպատոսության աշխատակիցներին իմանալ ընկերոջ ճակատագրի մասին, որին չի տեսել մոտավորապես երեք տարի: Ընդ որում՝ տղային ավելի շատ մտահոգել է այն, թե կարող է նա վերցնել ավտոտնակում կայանած մոտոցիկլետը:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անցած տարի նույնպես հրապարակել է օգնության տարօրինակ խնդրանքների ցանկը: Օրինակ, մեկ բրիտանացի խնդրել է Հռոմում գործող հյուպատոսության աշխատակիցներին օգնել դաջվածքի համար թարգմանել մեկ հատված, իսկ մեկ այլ անձ, որը գտնվել է Ստոկհոլմում, ցանկացել է «հասնել» մի կնոջ, որի հետ ծանոթացել է համացանցի միջոցով և ողջ լրջությամբ խնդրել է տրամադրել անձնական տվյալներ: Ի դեպ հյուրանոցային ծառայողները ևս հաճույքով կիսվում են ծիծաղելի հայցադիմումներով: Երբեմն հյուրերը ունակ են շոկի մեջ գցել անգամ հյուրանոցային ամենապատրաստված ծառայակիցներին և զբոսաշրջային գրասենյակներին: Սատկած մուկ, զանգակ այծի համար և 16 բարձ մեկ հյուրի համար. սրանք միայն մի քանիսն են: