Չինաստանի մայրաքաղաք Պեկինում (Բեյջինգ) շարունակվում է ավտոմեքենաների թվի կրճատման համար պայքարը: Հատկապես սահմանափակումների միջոցներ են կիրառվում աշխատանքային օրերի թեժ ժամերին:
Ապրիլի 11-ից Պեկինի փողոցներում 7:00 – 20:00 կսահմանափակվեն ավտոմեքենաները թիվը՝ ավտոմոբիլի համարանիշերի վերջին թվի զույգ և կենտ թվերի օրինաչափությամբ՝ համապատասխանաբար ամսվա կենտ և զույգ օրերի համար: Սույն սահմանափակումները կգործեն մինչև 2013թ. ապիրիլի 13-ը: Միևնույն ժամանակ կշարունակի գործել ոչ պեկինյան համարանիշերով ուղևորատար տրանսպորտային միջոցների միջոցների մուտքի արգելքը հինգերորդ տրանսպորտային շրջանից դեպի կենտրոն առավոտյան 7:00 – 9:00-ն և 17:00 – 20:00-ն:
Ինչպես հայտնում է Ժենմին Ժիբաո պարբերականը, նմանատիպ սահմանափակումները Պեկինում կիրառվել են երեք անգամ՝ սկսած 2008թ. հոկտեմբերից և ունեցել են իրենց դրական ազդեցությունը քաղաքի ճանապարհային երթևեկության կարգավորման և քաղաքային բնապահպանական գործում: Համաձայն վիճակագրության, 2011թ. նման սահմանափակումների արդյունքում թեժ ժամերին քաղաքային ճանապխարհներին ավտոմեքենաների քանակը սակավացել է օրական 900.000 միավորով, իսկ արտանետվող գազերի ծավալը՝ նվազել օրական 237 տոննայով: