Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան․ համեմատենք գները
Red Wings ավիաընկերությունը 2018 թվականի գարնանը և ամռանը ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Երևան մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանից։ Այդ մասին հայտնում է ավիափոխադրողի պաշտոնական կայքը։
Թռիչքները կիրականացվեն մարտի 18-ից շաբաթական չորս անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի, իսկ ապրիլի 1-ից այն կդառնա ամենօրյա։ Զվարթնոց օդանավակայան Red Wings-ի ինքնաթիռը կմեկնի 15:50-ին և կժամանի 19:40-ին։ Թռիչքը կտևի 2 ժամ 50 րոպե։ Հետ Դոմոդեդովո այն կթռչի 20:40-ին, կժամանի՝ 22:40-ին։
Այդ ուղղությամբ արդեն թռչում են «Աերոֆլոտը», «Սիբիրը», Nordwind-ը, «Ուրալյան ավիաուղիները» և Utair-ը։ Red Wings-ի տոմսերի արժեքը մայիսյան տոներին ապրիլի 30-ին թռչելու և մայիսի 4-ին վերադառնալու դեպքում կկազմի 14 584 ռուբլի, այդ թվում՝ ուղեբեռի գումարը։ Գրեթե նույնքան էլ արժե «Ուրալյան ավիաուղիների» տոմսը, բայց ուղեբեռի համար պետք է հավելյալ վճարել։ «Սիբիրի» տոմսը թանկ է 3 000 ռուբլիով։
Փորձագետները նշում են, որ մի քանի տարի առաջ Red Wings-ը զիջում էր մրցակիցներին գնային առումով։ Դրա պատճառն այն էր, որ այն ժամանակ ավիաընկերության պարկում միայն ռուսական Ту-204 և Ту-214 ինքնաթիռներ էին, որոնց վառելիքի ծախսը բավականին մեծ է։ Անցյալ տարի ընկերությունը ձեռք է բերել ավելի տնտեսող երկու Аirbus, ինչն էլ թույլ է տալիս նրան նվազեցնել ավիատոմսերի արժեքը։
Դեպի Երևան և այլ ուղղություններով ավիատոմսերի գները կարող եք գտնել և համեմատել aviatomser.com կայքում։