Առաջիկա ամառային սեզոնին Հելսինկիի «Լիննանմյակի» (Linnanmäki) ժամանցային այգում կբացվի նոր հետաքրքրաշարժ ատրակցիոն` 75-մետրանոց Kingi ազատ անկման աշտարակը: Այն կդառնա Ֆինլանդիայի մայրաքաղաքի ամենաբարձրահասակ կառույցը` գերազանցելով 72-մետրանոց Օլիմպիական մարզադաշտի աշտարակին:
Ատրակցիոններ արտադրող հայտնի իտալական Moser’s Rides ընկերությունը արդեն պատրաստել է աշտարակի հիմնական բաղադրիչները. մոնտաժային աշխատանքները կսկսվեն շուտով: Kingi-ն էքստրիմի սիրահարներին կբարձրացնի մեծ բարձրության վրա, իսկ այնտեղից նրանք ներքև կիջնեն ազատ անկումով 23 մետր/վայրկյան արագությամբ. հայտնում է heslinki.ru պորտալը:
Այգու ղեկավարությունը մտադիր է համալրել ատրակցիոնը ձայնային էֆեկտներով թռիչքից ստացած տպավորությունները մեծացնելու համար: Դիտարկվում է հիմնականում ժանգոտ մետաղի ճռռոցը: Linnanmäki-ն ֆիննական մայրաքաղաքում բացվել է 1950 թվականի մայիսի 27-ին: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, հասնել այնտեղ կարելի է 3В, 3Т և 8 տրամվայներով և 23 ավտոբուսներով: Ատրակցիոնների քանակով այն համարվում է ամենամեծ զբոսայգին սկանդինավյան երկրներում: