Զբոսաշրջիկների իրական պատմությունները ամենասարսափելի հանգստի մասին (Մաս 2)

Պատմելով ընկերներին ձեր ճանապարհորդության մասին՝ բողոքո՞ւմ եք օդանավակայանում հերթի, հետաձգված չվերթի,  վատ եղանակի կամ հյուրանոցի մասին, որը այնպիսին չի եղել՝ ինչպես նկարում: Իսկ դուք երբևէ չե՞ք մտածել, որ ձեր բախտը բերել է: Չէ որ երբեմն իրադարձությունները այնպիսի ընթացք են ստանում, որ փոխվում է ամբողջ կյանքը:

Tourist

Ձեզ ենք ներկայացնում այնպիսի սարսափելի ճանապարհորդական պատմություններ մարդկանց մասին, ովքեր մեկնել են ուղևորության և հազիվ են վերադարձել այնտեղից ողջ և առողջ, եթե իհարկե վերադարձել են: Առաջարկում ենք ծանոթանալ շարքի երկրորդ մասին:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՔԱՐԱՅՐՈՒՄ

Ամուրի Հերի Լյուտեսը կիսվել է իր նախասիրությամբ՝ քարանձավների ուսումնասիրությամբ, երկու որդիների հետ՝ տասներեքամյա Բադդիի և իննամյա Թիմի հետ:  1990 թվականի հունիսին ընտանիքը ավտոմեքենայով դուրս է եկել Ֆլորիդայի իրենց տնից և ուղևորվել Արևմտյան Վիրջինյա, որպեսզի ուսումնասիրի  New Trout Cave-ը:

Նրանք մտել են քարանձավի ներս՝ իրենց հետ տանելով լուսարձակներ և անհրաժեշտություններով՝ սնունդով, ջրով և լրացուցիչ լուսարձակով  պայուսակ:

Անցնելով 305 մետր՝ նրանք հասել են  The Maze կոչվող կետին, որը հայտնի է իր նեղ անցումներով և շթաքարերի ու պտկաքարերի մեծ քանակությամբ: Վախենալով, որ պայուսակը կխանգարի քարանձավի ուսումնասիրությանը՝ Լյուտեսը թողել է այն՝ մտադրվելով վերադառնալ կես ժամից: Բայց մի քանի րոպե անց տղաների մոտ վառվել են լուսարձակները և հայրը որոշել է վերադառնալ, բայց շուտով հասկացել է, որ չի կարողանում գտնել ճանապարհը:

Որոշ ժամանակ անց Լյուտեսի լուսարձակը նույնպես վառվել է, և ընտանիքը մնացել է մթության մեջ: Հերին և տղաները հայտնվել են թակարդում. նրանք քարանձավում են անցկացրել հինգը օր՝ առանց սնունդի, ջրի և լույսի: Նրանց մոտ սկսվել են հալուցինացիաներ և փսխում ժայռերում առկա նյութերի գոլորշիացումից: Հինգերորդ օրը ընտանիքը փրկվել է. տեղաբնակը ոստիկանությանը հայտնել է, որ քարանձավի մուտքի մոտ մի քանի օր  կայանված է մի ավտոմեքենա:

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՄԻ

Հանգստանալով Ֆլորիդայում՝ երկու տասնյոթամյա աղջիկներ Սիդնի Գուդը և Ալեքսիս Ֆեյրչայլդը Ինդիանայից որոշել են թռչել անկարգելով՝ ամրացված մոտորանավակին:  Անսպասելիորեն քամին ուժգնացել է և լողափնյա ատրակցիոնը վարող մարդը որոշել է իջեցնել աղջիկներին պարանի օգնությամբ, որով անկարգելը ամրացված էր նավին: Բայց պարանը հանկարծակի կտրվել է, և աղջիկները մեկնել են անկառաբարելի թռիչքի, որը տեսագրել են հանգստացողները:

Սկզբում երկու զբոսաշրջուհիներից կազմված տանդեմը բախվել է բազմաբնակարան շենքի պատշգամբին: Բնակիչները փորձել են բռնել կապերից, որպեսզի կարողանան պահել անկարգելը, բայց ապարդյուն: Սիդնին և Ալեքսիսը շարունակել են սարսափելի թռիչքը և բախվել էլեկտրահաղորդման գծի, որից հետո՝ ընկել կայանված ավտոմեքենային:

Սիդնի Գուդը ստացել է գլխուղեղի և ողնաշարի վնասվածքներ: Ալեքսիս Ֆեյրչայլդին ախտորոշել են ողնաշարի կոտրվածք, գլխի վնասվածք և լուրջ բաց վերքեր: Երկու աղջիկներն էլ մնացել են հաշմանդամներ ամբողջ կյանքի ընթացքում:

ԴԻՆԳՈ ՎԱՅՐԻ ՇՆԵՐ

1980 թվականին Չեմբերլեն ընտանիքը կանգ է առել Ուլուրուի (Ayer’s Rock) ճամբարում ճանապարհորդական մեծ խմբի կազմում: Երբ եկել է գիշերը, Լինդի Չեմբերլենը իր փոքրիկ դստերը՝ Ազարիային, պառկեցրել է իր վրանում քնելու:  Որոշ ժամանակ անց ճամբարը ցնցվել է սրտաճմլիկ աղաղակներից. Լինդին հայտնաբերել է, որ Ազարիան կորել է, իսկ վրանը թաղված է արյան մեջ: Խմբի անդամները դեպքի վայրից ոչ շատ հեռու տեսել են դինգոյի:

Սկզբում ոստիկանությունը հայտարարել  է, որ Ազարիան իբրև թե սպանվել է վայրի շների կողմից: Բայց ավելի ուշ ղեկավարությունը և հասարակությունը կասկած են հայտնել, թե կենդանիները չէին կարող  անցնել ճամբարը և հարձակվել մարդկանց վրա առանց սադրանքների, և կասկածը ընկել է  ծնողների վրա:

Մեկ տարի անց Լինդի Չեմբերլենին մեղավոր են ճանաչել    դստեր սպանության մեջ և դատապարտել  ցմահ ազատազրկման, իսկ ամուսնուն՝ Մայքլին մեղադրել՝ որպես հանցակից: Լինդին բանտում անցկացրել է  երեք տարի, մինչև փոքրիկ Ազարիայի արյունոտ բաճկոնը հայտնաբերել են վայրի շների բնի մոտ, որից հետո կնոջը ներում են շնորհել և ազատ արձակել:

Միայն  2012 թվականին մանրակրկիտ հետաքննությունից և դինգոների՝ երեխաների վրա հարձակման այլ դեպքերի մասին ապացույցներ գտնելուց հետո դատարանը վերջապես որոշեց, որ դինգոն է մեղավոր Ազարիա Չեմբերլենի մահվան համար: Այս սարսափելի պատմությունը հիմք հարդիսացավ գրքի, մինի սերիալի, օպերայի և հայտնի  «Ճիչ մթության մեջ» ֆիլմի համար,  որի գլխավոր դերում խաղացել է Մերիլ Սթրիփը:

You might also like