Պատմելով ընկերներին ձեր ճանապարհորդության մասին՝ բողոքո՞ւմ եք օդանավակայանում հերթի, հետաձգված չվերթի, վատ եղանակի կամ հյուրանոցի մասին, որը այնպիսին չի եղել՝ ինչպես նկարում: Իսկ դուք երբևէ չե՞ք մտածել, որ ձեր բախտը բերել է: Չէ որ երբեմն իրադարձությունները այնպիսի ընթացք են ստանում, որ փոխվում է ամբողջ կյանքը:
Ձեզ ենք ներկայացնում այնպիսի սարսափելի ճանապարհորդական պատմություններ մարդկանց մասին, ովքեր մեկնել են ուղևորության և հազիվ են վերադարձել այնտեղից ողջ և առողջ, եթե իհարկե վերադարձել են:
ԳԼԽՈՎ ԴԵՊԻ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏ
Աֆրիկայի հարավում գտնվող Վիկտորիա ջրվեժ այցելությունը երազանք է շատերի համար, բայց 22-ամյա Էրին Լանգվորտիի համար այդ ուղևորությունը 2012 թվականին իսկական մղձավանջի է վերածվել:
Ավստրալուհին ցանկացել է զբաղվել բանջի-ջամփինգով և որոշել է կամուրջից ցատկել Զամբեզի գետի վրա, բայց ցատկի ժամանակ լարը հանկարծակի կտրվել է, և նա ընկել է հարյուրմետրանոց բարձրությունից կոկորդիլոսներով լի գետը: Երբ աղջիկը սուզվել է ջուրը, նրա ոտքերը դեռևս կապված են եղել տասըմետրանոց պարանով: Զբոսաշրջուհին ջրում անցկացրել է 40 րոպե, մինչև բանջի ընկերության աշխատակիցները փորձել են նրան ափ դուրս հանել:
Էրինին տեղափոխել են կլինիկա: Եվ չնաած նրան, որ նրա թոքերը պատռվել են ջրի ուժեղ հարվածից, իսկ մարմինը ծածկվել կապտուկներով՝ աղջիկը լուրջ վնասվածքներ չի ստացել և վերադարձել է տուն արդեն երկու շաբաթ անց: Ի դեպ, Էրինը 106-րդ մարդն էր, ով թռչել էր կամուրջից այդ օրը:
ՃԱՆՃԵՐ ՈՒՏՈՂԸ
26-ամյա գերմանացի զբոսաշրջիկ Դանիել Դուջիժը անհետ կորել է 2014 թվականի փետրվարին՝ փորձելով միայնակ արշավել Ավստրալիայում: Նա նախատեսում էր անցնել 3860 կիլոմետր Նոր հարավային Ուելսից մինչև Ուլուրու, բայց ընկել է թակարդը գետի հեղեղված ափերի միջև և կորել: Տասը օրերի ընթացքում Դանիելը շրջել է վայրի վայրերով, և երբ սննդի փոքր չափաբաժինը ավարտվել է, նա սկսել է սնվել ճանճերով: Հատկանշական է, որ Դանիել Դուջիժի անհետացման նորությունը չի վախեցրել նրա ծանոթներին. բոլորը գիտեին, որ նա սիրում է նման արշավները, և չէին կասկածում, որ նա վաղ թե ուշ կհայտնվի: Այդպես էլ եղավ: Դանիելին ի վերջո փրկել է մոտակայքով անցնող ավտոմոբիլիստը: Դուջիժային տեղափոխել են հիվանդանոց, բայց նա հրաժարվել է օգնությունից և որոշել է շարունակել զբոսանքը՝ խոստանալով, որ մոտ կմնա բանուկ ճանապարհներին և կճանապարհորդի ցերեկները:
Ո՞Ր ԱԿԱՆՋՈՒՄ Է ԲԶԶՈՒՄ
Բրիտանացի զբոսաշրջուհի Ռոշել Հարրիսը 2013 թվականին տուն էր թռչում Պերու կատարած ճանապարհորդությունից, երբ սկսել է զգալ սուր գլխացավեր և տհաճ հատումներ դեմքի շրջանում: Աղջիկը նաև զգացել է տարօրինակ աղմուկ և նկատել է օտար մի բան ականջում: Վերադառնալով տուն՝ 27-ամյա Հարրիսը դիմել է բժշկի: Տալով «ականջի վարակ» ախտորոշումը՝ բժիշկները շուտով հայտնաբերել են ութ մեծ թրթուռ, որոնք գալարվում էին Հարրիսի ականջախեցիում: Աղջիկը հիշել է, որ էքսկուրսիաներից մեկի ժամանակ նա անցել է միջատների խմբի միջով, և մի ճանճ, կարծես թե, նստել է նրա ականջի վրա, բայց նա անմիջապես քշել է նրան: Պարզվել է, որ դա ճանճ է, որը ձվադրում է կենդանիների արյունոտ վերքերի վրա: Թրթուռները ձվից դուրս են եկել 24 ժամից և հասցրել են ակոսել 12-միլիմետրանոց անցք Ռոշելի ականջախցում: Բարեբախտաբար, ճիշտ ժամանակին բուժման շնորհիվ աղջիկը չի զրկվել լսողությունից:
ՈՉ ՄԻ ՀԱՃՈՒՅՔ
Բրիտանացի Քիտ Բրաունը իր կնոջ հետ թռչել է Լոնդոն Եթովպիայից, բայց ձերբակալվել է մաքսայինների կողմից Դուբայ տարանցիկի ժամանակ: Որոնող շունը արձագանքել է ուղևորին և մանրակրկիտ ստուգումից հետո Քիտի կոշիկի ներբանից հայտնաբերվել է 0,003 գրամ հաշիշ, որը իր չափերով համապատասխանում է շաքարի կտորին. այդ ծավալը գրեթե չի կարող տալ որևէ ոգեմետ ազդեցություն: Բայց երիտասարդին մեղադրանք են ներկայացրել թմրանյութեր պահելու և տեղափոխման փորձի մեղադրանքով և դատապարտել չորս տարվա ազատազրկման: Ի ուրախություն երեք երեխաների 43-ամյա հոր՝ նրան համաներել են և ազատ արձակել դատարանի դահլիճից: Ի դեպ, ԱՄԷ-ում նման միջադեպեր պատահում են զարմանալի օրինաչափությամբ: Գերմանացի զբոսաշրջիկին մի անգամ ձերբակալել են նրա համար, որ նա իր հետ տեղափոխել է հաբեր, որոնք նա գնել է իր հայրենիքում առանց դեղատոմսի: Իսկ շվեյցարացի ճանապարհորդին գրեթե չեն նստացրել բանտ նրա հագուստի վրայի կակաչի սերմերի պատճառով: Ինչպես հետո պարզվել է՝ ճանապարհորդը պարզապես կակաչի սերմերով բուլկի է կերել Հիթրոու օդանավակայանում Դուբայ թռչելուց առաջ:
Շարունակելի…