Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել ենն ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, Ծաղկաձորում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ.-ը վաճառվել է միջինը 292 հազար 500 դրամով, իսկ Շամլուղ քաղաքում՝ 1 քմ.-ը 8 հազար դրամով:
Հայաստանում բնակարանների 1 քմ.-ի համար ամենաբարձր գին ունեցող քաղաքների յոթնյակն ունի հետևյալ տեսքը.
- Ծաղկաձոր – 292500 դրամ (Կոտայքի մարզ)
- Վաղարշապատ- 153200 դրամ (Արմավիրի մարզ)
- Աբովյան – 153100 դրամ (Կոտայքի մարզ)
- Նոր Հաճն – 128400 դրամ (Կոտայքի մարզ)
- Արմավիր – 118700 դրամ (Արմավիրի մարզ)
- Եղեգնաձոր – 117900 դրամ (Վայոց Ձորի մարզ)
- Գորիս – 115600 դրամ (Սյունիքի մարզ)
Հայաստանում բնակարանների 1 քմ.-ի համար ամենացածր գին ունեցող քաղաքների յոթնյակում են՝
- Մարալիկ – 37700 դրամ (Շիրակի մարզ)
- Այրում – 26000 դրամ (Տավուշի մարզ)
- Ճամբարակ- 23800 դրամ (Գեղարքունիքի մարզ)
- Ախթալա – 19700 դրամ (Լոռու մարզ)
- Թումանյան – 11000 դրամ (Լոռու մարզ)
- Շամլուղ – 8000 դրամ (Լոռու մարզ)
- Դաստակերտ – 8000 դրամ (Սյունիքի մարզ)
Հայաստանում ամենաթանկ բնակարանները հիմնականում վաճառվում են Կոտայքի մարզի քաղաքներում, ամենաէժանները՝ Լոռու մարզում: Ամենաթանկ և ամենաէժան բնակարանների 1 քմ.-ի միջին գներն իրարից տարբերվում են շուրջ 36 անգամ:
Հայաստանի Հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, 2012 թվականի երկրորդ կիսամյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ.-ի միջին գները 2011 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ, աճել են 3,9 տոկոսով, իսկ 2012 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 2,6 տոկոսով: / Աղբյուրը՝ ArmenPress