Hotel Price Index-ի վերջին հետազոտությունների տվյալներով, որը անցկացվել է Hotels.com կայքի միջոցով, Հռոմը առաջվա պես մնում է իտալական ամենաշատ այցելվող քաղաքը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Վենետիկը, որը հատկապես շատ են սիրում ֆրանսիացիները, իսպանացիները և ավստրիացիները:
Իսկ ահա Միլանը, որը զբաղեցնում է երրորդ տեղը ռեյտինգում, ավելի հանրահայտ է ռուս զբոսաշրջիկների շրջանում: Այնուհետև դրանց հետևում է Ֆլորենցիան, Սորենտոն, Պիզան, Բոլոնիան, Նեապոլը և Պալերմոն, իսկ առաջին տասնյակը եզրափակում է Վերոնան:
Իտալացի զբոսաշրջիկների շրջանում այցելությունների թվով առաջին տեղը զբաղեցնում է Նյու Յորքը, որին հետևում է Լոնդոնը, Փարիզը, Մայամին և Բարսելոնան: