Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են այցելել այնպիսի տեսարժան վայր, որը կարող է փոխել իրենց կյանքը, հիմնական ուղղությունը համարվում է Հնդկաստանը, հայտնում է Daily Mail-ը:
Հնդկաստանը զբաղեցնում է մարդու ապրելակերպի վրա ազդող երկրների ռեյտինգի առաջին տեղը: Ընդհանուր առմամբ` ցուցակում առաջնային տեղերը զբաղեցնում են ասիական և խաղաղօվկիանոսյան երկրները: Երկրորդ տեղը զբաղեցնում է Կամբոջան, այնուհետև` Ավստրալիան և Թաիլանդը, որոնք կիսում են երրորդ տեղը:
Lonely Planet-ի տվյալներով` այդ երկրները ավելի շատ են ազդում զբոսաշրջիկների ապրելակերպի վրա այցելությունների ժամանակ: Lonely Planet-ի ներկայացուցիչ Հիթեր Կարսվելի (Heather Carswell) խոսքերով` զարմանալի չէ, որ Հնդկաստանը առաջատար դիրքում է. երկիրը զարմացնում և հիացնում է իր յուրօրինակ մշակույթով, զանազանությամբ և անկրկնելիությամբ, որոնք ստանում են զբոսաշրջիկները: Հարցման տվյալներով` պարզվել է, որ նրանք, ովքեր ցանկանում են հագենալ քաղաքային կյանքով, որն էլ կազդի ապրելակերպի փոփոխության վրա, պետք է այցելեն Նյու Յորք: Հաջորդ ապրելակերպի վրա ազդող երկիրը Լոնդոնն է, որը, ի դեպ, Lonely Planet-ը խորհուրդ է տալիս այցելել 2012 թվականին: Այնուհետև հետևում են երկրները, որոնք ընդունակ են փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում` Ֆրանսիա, Նոր Զելանդիա, Նեպալ, Վիետնամ, Պերու և Եգիպտոս:
Այն հարցին, թե ինչ ձևով են այդ երկրները ազդում զբոսաշրջիկների կյանքի վրա, հարցման մասնակիցների մեծ մասը պատասխանել է, որ իրենց ճանապարհորդությունից հետո ցանկություն է առաջացել շարունակել ճանապարհորդությունը աշխարհով մեկ: Մյուսները նշել են, որ իրենց հուզել է այդ երկրներում ապրող մարդկանց ապրելակերպը, ավանդույթները և պատմական իրադարձությունները: