2017-ի ամենավատ զբոսաշրջիկները՝ ըստ Post Magazin ամսագրի
Զբոսաշրջիկներ, ովքեր աչքի են ընկել վանդալիզմով, հարբեցողությամբ ու անկարգապահ վարքով։
Առաջին ոչ այնքան պատվավոր տեղում գտնվում են չինացիները։ Նրանք հայտնի են վանդալիզմով ամբողջ աշխարհում։ Կարիքները հոգա՞լ հասարակական վայրում, կոտրե՞լ հյուրանոցային մահճակալը, պոկե՞լ ինչ-որ մաս պատմաճարտարապետական օբյեկտից հիշողության համար, թքե՞լ ձեր ոտքերի առջև։ Խնդիր չէ։ Նրանք միշտ պատրաստ են։
Երկրորդ տեղը զբաղեցնում են բրիտանացիները։ Այստեղ ևս առկա է վանդալիզմը, բայց ոչ թե քաղաքավարության պակասի պատճառով, այլ՝ ալկոհոլի։ Այս քաղաքացիները սիրում են հարբել, հետո՝ մերկ լողալ լողավազանում կամ ընկնել հաստատության մուտքի մոտ։ Ծեծկռտո՞ւք։ Այո, դիմեք անգլիացիներին։
Խիստ և մանրախնդիր գերմանացիները հայտնվել են երրորդ հորիզոնականում։ Նրանք հայտնի են ընդունող կողմի դեմ հարուցած դատական հայտերով։ Ինչո՞ւ կանչել հյուրանոցի անձնակազմին ու խնդրել ևս մեկ սրբիչ։ Պետք է լռել և տուն հասնելուն պես դատական հայտ ներկայացնել նրանց դեմ։
4-րդ տեղում ամերիկացիներն են, ովքեր վստահ են, որ դոլարի դիմաց իրենց կարող են թույլ տալ ամեն ինչ։ Կամ պարզապես նրա համար, որ իրենց ամերիկացի են։ Օրինակ, մի ամերիկացի անձնագրային ստուգման բաժնում բոլորին ասել է, որ ինքը ամերիկացի է, և անձնագիրը գլխի վերևը թափահարելով փորձել է անցնել առանց հերթի։
Նրանց հետևում են ժլատ իսրայելացիները։ Դրան գումարվում է նաև այն, որ երիտասարդները հարբեցողությամբ ու հավաքույթներով տոնում են ծառայության ավարտը։
Ռուսները հայտնվել են վեցերորդ հորիզոնականում։ Ռուս զբոսաշրջիկներին հատուկ է մռայլությունը, անքաղաքավարությունն ու վայրիությունը։ Իհարկե, նրանք ևս սիրում են հարբել և անկարգություններ անել, ինչն էլ հանգեցնում է հյուրանոցներում և ռեստորաններում կոտրված կահույքի։ Բացի այդ, նրանք վստահ են, որ իրենց, միևնույն է, ոչ ոք չի սիրում և իրենց ավելորդություններ են թույլ տալիս։
Իսկ դուք համամի՞տ եք այս վարկանիշային աղյուսակի հետ։ Այս զբոսաշրջիկներից ո՞ր տեսակի հետ եք ճանապարհորդել ու ի՞նչ տպավորություն են նրանք թողել ձեզ վրա։