Երկրորդ տարին անընդմեջ Նյու Յորքը դառնում է կոմերցիոն անշարժ գույքի ներդրումների աշխարհի խոշորագույն շուկան: Cushman & Wakefield ընկերության տվյալներով՝ «Տնտեսական աճի համար պայքարում հաղթած քաղաքների» ցուցակում ներդրումների ընդհանուր գումարը, որը Նյու Յորք է մտել առևտրային անշարժ գույքից 12 ամիսների ընթացքում կազմում է $34.7 միլիարդ դոլար, ինչը 18.9%-ով ավել է 2010-2011 թվականների նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Լոնդոնը, որը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացել է առևտրային անշարժ գույքի $29.3 միլիարդ դոլարի ներդրումներ (տարեկան կտրվածքով 3.8% աճ): Երրորդ տեղը բաժին է հասել Տոկիոյին, որտեղ առևտրային անշարժ գույքի ներդրումների ծավալը կազմել է $ 23.9 միլիարդ դոլար:
Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են Փարիզը ($19,4 մլրդ.) և Լոս Անջելեսը ($17 մլրդ.): Նրանց հետևում են Հոնգկոնգը, Սան Ֆրանցիսկոն, Տորոնտոն, Շանհայը և լավագույնների տասնյակը եզրափակում է Սինգապուրը: Երկրորդ տասնյակում են հայտնվել Սթոկհոլմը, Սիդնեյը, Սեուլը, Բեռլինը, Մոսկվան, Ֆրանկֆուրտը, Մյունխենը, Ամստերդամը, Մելբուռնը և Պեկինը: