Ճանապարհորդության թեման հաճախ է ոգեշնչում կինոգործիչներին: Եվ դա բնական է, չէ որ հերոսի պատմությունը կարելի է ներկայացնել ցնցող տեսարանների և կառույցների ֆոնին: Independent-ը ներկայացնում է ճանապարհորդությունների մասին ֆիլմերի լավագույն տասնյակը:
1.«Հանդիպում աշխարհի վերջին»` Վերներ Հերցոգի վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է այն խիզախ գիտնականներին, ովքեր աշխատում են Անտարկտիդայի հետազոտական կենտրոնում:
2.«Վախ և ատելություն Լաս Վեգասում». սա ֆիլմ է երկու խենթերի մասին, ովքեր նստում են թմրադեղերով լի մեքենան ու գնում Լաս Վեգաս` ամերիկյան երազանքի փնտրտուքով:
3.«Եվ քո մորը` նույնպես». Երկու երիտասարդներ Մեխիկոյում հանդիպում են ավելի հասուն մի կնոջ և մեկնում են ճանապարհորդության դեպի Մեքսիկա:
4. «Մոտոցիկլիստի օրագիրը» պատմում է, թե ինչպես է Էռնեստո Գևարան դարձել հայտնի Չե-ն: Գլխավոր հերոսը նստում է մոտոցիկլ և անցնում է 8 հազար կիլոմետր ճանապարհ Հարավային Ամերիկայով:
5. «Մժեղների ափ». գյուտարարը կնոջ և որդու հետ մեկնում է Կենտրոնական Ամերիկայի ջունգլիներ: Հերոսները փնտրում են հասարակ կյանք, սակայն բնությունը, տեղական քահանան և տեղաբնակները այլ ծրագրեր ունեն:
6.«Գնացք դեպի Դարջիլինգ. հուսահատ ճանապարհորդները». Սա ֆիլմ է երեք եղբայրների ամսին, ովքեր նստում են գնացք և մեկնում Հնդկաստանի ցնցող տեսարժան վայրերի երկայնքով:
7.«80 օր աշխարհի շուրջը». սա Մայքլ Պելինի վավերագրական ֆիլմն է, ով փորձում է կրկնել Ժյուլ Վեռնի վեպի հերոսների ճանապարհորդությունը: Հերոսը օգտվում է նույն փոխադրամիջոցներից, որոնք գործել են գիրքը գրելու շրջանում:
8. «Թարգմանության դժվարությունները». դասական «տղան հանդիպում է աղջկա» պատմությունը այս անգամ Ճապոնիայում: Միայն թե հերոսները ամուսնացած են, իսկ տղան արդեն հիսուն տարեկան է:
9.«Նկարազարդված քողը» պատմում է հեռավոր երկրում մի օտարականի միայնակ կյանքի մասին: Սա Սոմերսետ Մոեմայի վեպի էկրանավորումն է, որի գլխավոր հերոսները 1920-ական թվականներին հայտնվում են Չինաստանում:
10.«Օ՜, ուր ես, եղբայրը» «Օդեսայի» առավել ազատ տարբերակն է, որի գործողությունները տեղափոխվում է Միսսիսիպի (ԱՄՆ): Սյուժեի կենտրոնում հանցագործների խումբն է, որոնք ծրագրում են փախչել բանտից և տիրանալ մեծ գումարների: