Աշխարհի քաղաքների վարկանիշը․ ամենականաչ, ամենահին, ամենամատչելի․․․

Ամենաբարձր, ամենահին, ամենամատչելի․․․Բրիտանական The Telegraph պարբերականը հրապարակել է աշխարհի 25 քաղաքների ցանկը, որոնք սահմանել են սեփական ռեկորդները։

Վիեննա

Ամենականաչ քաղաք է ճանաչվել  Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան․ քաղաքի տարածքի շուրջ  51%-ը կանաչապատ է։ Հռոմը դարձել է շատրվանների ամենամեծ քանակն ունեցող քաղաքը․  դրանք երկու հազարից ավել են։ «Ամենաարևային քաղաք» կատեգորիայում ռեկորդակիր է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Յումա քաղաքը։

Համբուրգ, Գերմանիա
Ամենաշատ կամուրջներն ունի գերմանական Համբուրգ քաղաքը։ 2 300 կամուրջ ցուցանիշը թույլ է տվել նրան առաջ անցնել Վենետիկից, Լոնդոնից և Ամստերդամից։ Երկնաքերերի քանակությամբ ռեկորդակիրը Հոնգկոնգն է։ Այստեղ  կան 150 մետրից բարձր 316 շենք, 200 մետրից բարձր՝ 63 շենք,  300 մետրից բարձր՝ 6:  Երիքովը ճանաչվել է ամենահին քաղաքը։ Հնագետները այստեղ հայտնաբերել են 11 000  տարեկան 20 բնակավայր։ Այդ քաղաքը նաև ամենացածրն է մոլորակում՝ 258 մետր ծովի մակերևույթից ցածր։ Հակառակ արդյունքն ունի Պերուի Սերրո դե Պասկո քաղաքը։ Ավելի քան 50 000 մարդ բնակչությամբ այս քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից  4 330 մետր բարձրության վրա։

Սինգապուր

Ամենամատչելի քաղաքը Ղազախստանի Ալմաթան է։ Այդ ցուցանիշով այն առաջ է անցել Մումբայից և Նյու Դելիից, Բուխարեստից, Կիևից և Սանկտ Պետերբուրգից։ Իսկ ամենաթանկը ճանաչվել է Սինգապուրը։ Այդ ռեկորդը նրան է պատկանում վերջին  չորս տարիներին։ Ամենաքիչ աղտոտվածը, ըստ բրիտանական պարբերականի, շվեդական մայրաքաղաքն է։ Ստոկհոլմը 1990-ական թվականներից կրճատել է ածխածնի երկօքսիքի գազի արտանետումները 25%-ով, իսկ 2050 թվականից պատրաստվում է հրաժարվել հանածո վառելիքից։

Տոկյո, Ճապոնիա

Բացի այդ, ռեկորդակիրների ցանկում հայտնվել է նաև Դելին՝ ամենաաղտոտված քաղաքը։ Տոկիոն ամենաանվտանգն է, Հարավային Աֆրիկայի Քեյփթաունը ամենամեծը, Բանգլադեշի Դաքքան՝ ամենամարդաշատը։

You might also like