Երկրներ, որտեղ տաքսիստներն առավել հաճախ են խաբում զբոսաշրջիկներին

«Եվրոտեստ»-ի հետազոտությունների տվյալներով Եվրոպայում տաքսի  ծառայությունների որակը  այնքան էլ լավը չէ: Զբոսաշրջիկների բողոքները տաքսիների աշխատանքի վերաբերյալ հաստատվել են: Տեսուչները ինքնուրույն, տեսախցիկներով  երթևեկել են տաքսիներով հենց նույն երթուղիներով: 


6 եվրոպական մայրաքաղաքները, որտեղ ամենավատն են  աշխատում  տաքսիները.

Լյուբլյանա, Սլովենիա
Հռոմ, Իտալիա
Պրահա, Չեխիա
Ամստերդամ, Հոլանդիա
Վիեննա, Ավստրիա
Մադրիդ, Իսպանիա

Գերազանց գնահատական լավ աշխատանքի համար ոչ մի տաքսի  չի ստացել, մաքսիմալ գնահատականը «լավ»-ն է եղել և այն ստացել են Բարսելոնան, Բեռլինը, Քյոլնը, Լիսաբոնը, Միլանը, Մյունխենը և Փարիզը:

Ավելի հաճախ զբոսաշրջիկները բողոքում են, որ վարորդները  միտումնավոր են իրենց ամենաերկար ուղիով տանում կամ արագացնում մեքենայի ընթացքը: Հատկապես փորձագետներին զարմացրել է Հռոմը. տեղական տաքսու վարորդները, տեղակայվելով օդանավակայանի և կայարանի մեջտեղում, երկու անգամ ավել երկարացնում են ստանդարտ ճանապարհը: Այդ ամենին գումարած ագրեսիվ վերաբերմունքը, արագության գերազանցումը և գնային անհամապատասխանությունը:

Զբոսաշրջիկներին նյարդայնացնում են  նաև այն մեքենաները, որոնց բեռնախցիկները լցված են անպետք իրերով և ճամպրուկների համար տեղ չի լինում: Ամենածույլ վարորդները պոտենցիալ հաճախորդներին հանդիպման վայր ուղղակի ուղարկում են  ոտքով. չէ որ հանրախանութը այնքան էլ հեռու չէ: Բացի այդ ամենից, վարորդների կեսը չեն խոսում անգլերեն և չունեն մինիմալ գիտելիքներ տեղական տեսարժան վայրերի, զվարճանքի վայրերի և ռեստորանների մասին:

You might also like