GoEuro զբոսաշրջային պորտալը հարցում է անցկացրել եվրոպական յոթ երկրներից 50 հազար մարդկանց շրջանում պարզելու համար, թե որ ազգի ներկայացուցիչներն են համարվում առավել գրավիչ հակառակ սեռի համար: Տղամարդկանց և կանանց հարցրել են, թե եվրոպացիներից ում հետ նրանք կցանկանային ռոմանտիկ երեկո անցկացնել:
Արդյունքում, ամենագրավիչն են ճանաչվել իսպանուհիները և իտալացիները: Իսպանացի կանայք դարձել են ամենացանկալիները Եվրոպայում: Առաջին տեղը նրանց տվել են Բելգիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Պորտուգալիայի տղամարդիկ: Իտալացի և գերմանացի կանայք ցանկալիների ցանկում կիսել են երկրորդ տեղը, իսկ դանիացի կանայք՝ երրորդում են:
Իտալացի տղամարդիկ հաղթել են Պորտուգալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի կանանց տված ձայների շնորհիվ: Բրիտանացիները և իսպանացիները կիսել են երկրորդ տեղը: Իսկ երրորդ տեղում հայտնվել են գերմանացիները: