Թռիչքից հետո ամենատրամաբանական ցանկությունը հնարավորինս շուտ համար կամ բնակարան հասնելն է: Այդ իրավիճակում ամենահեշտ ճանապարհը տաքսի վերցնելն ու հարմարավետությամբ անհրաժեշտ վայր հասնելն է: Բայց երբեմն ուղեվարձը ավելի բարձր է լինում, քան կարելի էր սպասել:
Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ ամենաթանկ ուղեվարձը օդանավակայանից քաղաքի կենտրոն հասնելու համար Նոր Զելանդիայի Հարավային կղզու Քրայստչերչում քաղաքում է: Տեղ հասնելու համար այստեղ պետք է վճարել 4.5 դոլլար/կմ: Ճանապարհորդները, ովքեր ցանկանում են իրենց հաշվին հնարավորինս շատ գումար պահել, ավելի լավ է խուսափեն տաքսի նստելուց Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Սիդնեյը, Մելբուռնը, Վելինգտոնը և այս երկրների այլ խոշոր քաղաքներ զբաղեցրել են վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականները: Լոնդոնը իր սև շքեղ քեբերով, ի զարմանս բրիտանացիների, հայտնվել է ութերորդ հորիզոնականում 3.67 դոլար/կմ ուղեվարձով: Մոսկվան եզրափակում է թոփ10-ը՝ 3.46 դոլար/կմ ուղեվարձով:
Տաքսու ամենաթանկարժեք ուղեվարձով քաղաքների վարկանիշային աղյուսակը ունի հետևյալ տեսքը.
1. Քրայստչերչ, Նոր Զելանդիա՝ 4.5 դոլար/կմ
2. Քվինսթաուն, Նոր Զելանդիա՝ 4.38 դոլար/կմ
3. Սիդնեյ, Ավստրալիա՝ 4.23դոլար/կմ
4. Պերտ, Ավստրալիա՝ 4.05 դոլար/կմ
5. Մելբուռն, Ավստրալիա՝ 3.77 դոլար/կմ
6. Վելինգտոն, Նոր Զելանդիա՝ 3.75 դոլար/կմ
7. Օակլենդ, Նոր Զելանդիա՝ 3.71 դոլար/կմ
8. Լոնդոն, Մեծ Բրիտանիա՝ 3. 67 դոլար/կմ
9. Մադրիդ, Իսպանիա՝ 3.59 դոլար/կմ
10. Մոսկվա, Ռուսաստան՝ -3.46 դոլար/կմ
11. Հռոմ, Իտալիա՝ 3.25 դոլար/կմ
12. Ադելիադա, Ավստրալիա՝ 3.24 դոլար/կմ
13. Ամստերդամ, Նիդեռլանդներ՝ 3.22 դոլար/կմ
14. Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա՝ 3.20 դոլար/կմ
15. Լոս Անջելես, ԱՄՆ՝ 3.19 դոլար/կմ
16. Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ՝ 3.11 դոլար/կմ
17. Բարսելոն, Իսպանիա՝ 2.92 դոլար/կմ: