British Airways-ի օդաչուները, ովքեր սպասարկում են ավիաընկերության երթուղայի ցանցի 180 ուղղությունները, անվանել են ինքնաթիռի պատուհանից երևացող լավագույն տեսարանների թոփ-10-ը:
Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել են Հյուսիսափայլի լուսերը, որոնք օդաչուները հաճախ նկատում են դեպի Հյուսիսային Ամերիկայի քաղաքներ ուղևորվելիս: Հիթրոու օդանավակայան վայրէջք կատարելիս Լոնդոնի բնապատկերները զբաղեցրել են վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Երրորդ տեղում հայտնվել է Մոնբլան բացվող տեսարանը: Թոփ-5-ում են հայտնվել նաև յուրօրինակ ընդարձակ Սիդնեյ-Հարբոր ծովածոցը, որի վրայով ինքնաթիռները անցնում են Սիդնեյից (Ավստրալիա) թռչելիս, ինչպես նաև՝ Golden Gate Bridge-ը և Սան Ֆրանցիսկոյի Ալկատրաս բանտը:
Այս վայրերի վրայով թռչելիս հաստատ արժե տեսախցիկը պատրաստ պահել: Ցանկում հայտնվել են նաև Գրենլանդիայի պանորաման, որի վրայով անցնում են տրանսատլանտյան չվերթների մեծ մասը, Վենետիկի ջրանցքները, ՀԱՀ-ի Թեյբլ լեռը, Խորվաթիայի Դուբրովնիկի և Ճապոնիայի Ֆուջի լեռան տեսարանները՝ վայրէջք կատարելիս: