Փարիզ-Դաքար հանրահայտ ավտոարշավը, որը 2009 թվականից անցկացվում է Հարավային Ամերիկայում, հայտնվել է ավտոարշավը անցկացնող երեք երկրների` Պերուի, Չիլիի և Արգենտինայի բնագետների և գիտնականների նշանառության տակ: Մի քանի բնապահպանական կազմակերպություններ պահանջել են գնահատել շրջակա միջավայրին հասցված վնասը, որը առաջացել է ավտոարշավից: Պերուի Մեյեր-Հյոնինգենի (Meyer-Hönninger Museum) թանգարանը, չիլիական «Մեր ժառանգությունը» հիմնադրամը, ինչպես նաև` շրջակա միջավայրի արգենտինական հիմնադրամը հայտարարել են, որ այդ երկրների իշխանությունները պետք է ստեղծեն անկախ հանձնաժողով, որպեսզի գնահատեն հարավամերիկյան հնագիտական արժեքներին և կենսաբազմազանությանը հասցված վնասի չափը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` արդեն հայտնի են պաշտոնական զեկույցները և հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս «անդարնալի կորուստները, որոնք հասցվել են հնագիտական արժեքներին և կենսաբազմազանությանը» այն վայրերում, որտեղով անցնում է ավտոարշավի մայրուղին: Փորձագետներից շատերը համարում են, որ եթե անգամ այդ վայրերին հասցված վնասը ապացուցվի, ապա Պերուի, Չիլիի և Արգենտինայի իշխանությունները միևնույն է չեն հրաժարվի ավտոարշավի անցկացումից, քանի որ շատ մեծ է ավտոարշավից ստացված եկամուտը: Այդ ամենով հանդերձ ավտոարշավի կազմակերպիչները փորձում են չմոռանալ այդ վայրերի էկոլոգիական խնդիրները, որտեղ էլ անցկացվում են ավտոարշավները:
Օրինակ, Աֆրիկայում նրանք հովանավորել են հարյուրավոր նախագծեր, որոնք ուղղված են եղել շրջակա միջավայրի պահպանմանը: Սակայն մինչ օրս ավտոարշավների կազմակերպիչները չեն հանդիպել շրջակա միջավայրի վնասման խնդիրների: Փարիզ-Դաքար ավտոարշավը ամենահեղինակավոր ավտոմեքենաների մարաթոնն է համարվում աշխարհում: Ավանդաբար արշավները սկսվում են հունվարին և անցկացվում են զառիթափային լեռներով, անկենդան անապատներով`դժվարին պայմաններում: 2013 թվականի ավտոարշավին մասնակցում է ավելի քան 450 ավտոմեքենա: