Անձրևոտ եղանակին մարդիկ հակված են թողնել բացասական կարծիքներ ռեստորանների մասին. վստահեցնում են կորեացի գիտնականները և նրանց ամերիկացի գործընկերները: Այս եզրահանգման են նրանք եկել՝ ուսումնասիրելով 1.1 միլիոն կարծիք ԱՄՆ-ի 32 հազար քաղաքների և բնակավայրերի 840 հազար ռեստորանի մասին: Ուսումասիրությունը կատարելիս նրանք առաջնորդվել են այնպիսի ծառայություններով և ծրագրերով, ինչպիսիսք են՝ Foursquare-ը, Citysearch-ը և TripAdvisor-ը: Նրանց հաջողվել է ապացուցել, որ այն կարծիքները, որոնք գրվել են անձրոտ կամ ձնոտ եղանակին, հիմնականում բացասական են և կողմնակալ: Նման օրինաչափություն հաջողվել է բացահայտել նաև շոգ կամ ցուրտ օրերի հետ կապված: