Չինաստանի հյուսիս-արևելքում` Հեբեյ մարզում, հորդառատ անձրևների պատճառով քանդվել է չինական Մեծ պատի մի հատվածը: Քանդված հատվածի մոտ նաև հայտնաբերվել է ճաքեր ընդհանուր կառույցի վրա: Փլուզված հատվածի երկարությունը 36 մետր է. հայտնում է Lenta.ru-ն: Նշվում է նաև, որ այդ հատվածը գտնվում է անմխիթար վիճակում: Հեբեյ մարզով անցնող պատի այդ հատվածը կառուցվել է 1368-1644 թվականներին: Ներկայումս տարվում են աշխատանքներ այդ տարածաշրջանում պատը ամրացնելու ուղղությամբ: Քանդված մասը ևս ղեկավարությունը պատրաստվում է վերականգնել: Ըստ վերջին չափումների` Չինական Մեծ պատի երկարությունը 21 196 կիլոմետր է: