Դեպք, որը ավելի շատ հիշեցնում է ֆիլմից դրվագի, տեղի է ունեցել օրերս Դուբայի կենտրոնում․ մեգապոլիսի կենտրոնում քաղաքացիների ոտքերի տակ թափվել է շուրջ 1 միլիոն USD։
Փողոցը խուճապի է մատնվել օդում սավառնող 500 DHS թղթադրամներից․ հետիոտները և վարորդները փորձել են որքան հնարավոր է շատ գումար բռնել։ Փողի անձրևի տակ հայտնվածների վարքը հանգեցրել է մի քանի վթարային իրավիճակների։
Գումարի սեփականատերը այդպես էլ չի գտնվել․ վարկածներից մեկի համաձայն՝ ամենաապահովված քաղաքներից մեը համարվող Դուբայի բնակիչներից մեկը պարզապես գումար է դուրս թափել երկնաքերերից մեկի պատուհանից։