Ջրարջի սրճարանը Կալուգայի նոր տեսարժան վայրն է

«Պարոն Ջրարջ» սրճարանը գտնվում է քաղաքի կենտրոնում։ 

Կալուգայում սկսել է գործել ջրարջի սրճարան․ հաստատություն, որտեղ կարելի է սուրճ կամ թեյ խմել մի քանի ջրարջների ընկերակցությամբ։ Սրճարանում ապրում են երեք ջրարջ՝ Ժուլիկը, Զոյան և Մատիլդան։ Հաստատության փափկասուն բնակիչները սիրում են շփվել մարդկանց հետ և հաճույքով լուսանկարվում են։

Ինչպես հայտնում է «Կալուգա 24»-ը՝  սրճարանը ընդունում է յոթ և բարձր տարիքի հյուրերի։ Նրանց զգուշացվում է, որ ջրարջները խաղալիք չեն, այլ՝ գիշատիչ, և կարող են կծել կամ ճանկռել հյուրերին։ Բացի այդ, նրանց չի կարելի կերակրել տանից բերված ուտելիքներով։

You might also like