Quinceañera տոնակատարությունը Մեքսիկայում և այլ իսպանախոս երկրներում նշում են որպես մանկությունից դեպի հասունություն անցման խորհրջանիշ:
Իրենց 15-ամյակը նշող հարյուրավոր աղջիկներ երեկ մասնակցել են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տեղի ունեցող մասսայական Quinceañera-ին:
Daily Mail-ը գրում է, որ ամեն տարի Մեքսիկայի մայրաքաղաքի քաղաքապետն անցկացնում է այս տոնակատարությունը, որին հրավիրվում են Մեխիկո քաղաքի երիտասարդ աղջիկները:
Սա հին ավանդույթ է, ըստ որի՝ 15 և 16 տարին լրացած աղջիկները պետք է ներկայանային հասարակությանը: