Այս տարվա ապրիլին ամբողջ Մեծ Բրիտանիայի տարածքում կազմակերպվել են բազմաթիվ տոնակատարություններ՝ նվիրված Ելիզավետա II թագուհու 90-ամյակին։ Նրա հոբելյանի առթիվ՝ Բուքինգեմյան պալատում կանցկացվի թագավորական զգեստապահարանի ցուցադրություն, որին կարող են այցելել բոլոր ցանկացողները և բրիտանացիների հետ կիսել իրենց հիացմունքը այս մեծն կնոջ հանդեպ։
«Կառավարման մոդելավորում․ թագավորական զգեստապահարանի 90 տարվա ոճը» անունը կրող ցուցադրությանը (անգլ. “Fashioning a Reign: 90 Years of Style From The Queen”s Wardrobe”)Բուքինգեմյան պալատի հյուրերին կներկայացվի Ելիզավետա II թագուհու հագուստի ամենամեծ հավաքածուն։ Բացի բազմաթիվ հանդերձներից, որոնք ընտրել է Ձերդ Գերազանցությունը տարատեսակ պաշտոնական միջոցառումների և օտարերկրյա այցերի համար, ցուցահանդեսին ներկայացված կլինեն նաև հազվագյուտ, պատմության մեջ մտած ցուցանմուշներ։
Այդպիսով, ցուցահանդեսային կենտրոնում ներկայացված է գեստը, որը 1947 թվականի նոյեմբերի 20-ին թագուհին կրել է Էդինբուրգի դքսի հետ ամուսնանալիս։ Փղոսկրի գույնի մետաքսե շքեղ զգեստը, որը ոգեշնչված է Սանդրո Բոտիչելիի «Գարուն» կտավից, զարդարված է բյուրեղներով և 10 հազար մարգարիտով։ Հատկանշական է, որ այս զգեստը արքայադուստրը գնել է կտրոններով․ հետպատերազմյան շրջանում Մեծ Բրիտանիայում գործում էր հագուստի և կոշիկի ձեռքբերման սահմանափակումներ։ Ցուցահանդեսը բաց կլինի 2016 թվականի հուլիսի 23-ից հոկտեմբերի 2-ը։