Մեծ Բրիտանիայի թագուհին կատակը լուրջ է ընդունել

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը եւ նրա ամուսին արքայազն Ֆիլիպը անսպասելի այցելել են  Մանչեսթերի քաղաքապետարանում տեղի ունեցող  գեղեցկության սրահների սեփականատերերի հարսանյաց արարողությանը: Մեկ ամիս առաջ բրիտանական արքայական զույգը հարս ու փեսայից կատակով  հրավեր է ստացել եւ որոշել ընդունել այն:

«Մենք պատվիրել էինք քաղաքապետարանի այդ սրահը 100 տարի առաջ, իսկ փետրվար ամսին մեզ զանգագարել էին և ասել, որ այդ նույն ժամանակ շենքում լինելու է շատ կարևոր անձնավորություն: Երբ մենք իմացանք, թե ով է նա, մենք կատակով հրավիրատոմս ուղարկեցինք Նորին Մեծությանը և ստացանք սիրալիր պատասխան, սակայն մենք չէինք սպասում, որ այս ամենը շարունակություն կունենա: Միջոցառման ժամանակ մեզ ասացին, որ շուտով ժամանելու է այդ անձնավորությունը: Քիչ անց ներս մտավ թագուհին և դիմեց մեզ անուններով»,- ասել է միսիս Քենինգը՝ Manchestr Evening News հրատակությանը;

Ամուսինները նշել են, որ թագավորական ընտանիքի մեծ երկրպագուներն են:

You might also like