Քաթարը կսովորեցնի զբոսաշրջիկներին սիրել ֆուտբոլը պլյուս 50 ջերմաստիճանում

Ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնության համար ուղևորությունը պետք է պլանավորել նախապես՝ երկու տարի առաջ։ Այդ մասին գրում է  Аlaraby պորտալը։ 

Հաջորդ մունդիալը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ին Քաթարում։ Սակայն այդ ուղևորությունը ֆուտբոլասերները և պարզապես զբոսաշրջիկները պետք է սկսեն պլանավորել իրադարձությունից երկու տարի առաջ։ Այդ հայտարարությամբ է հանդես եկել  Qatar Airways-ի գործադիր տնօրեն Ակբար Ալ Բեյքերը։ Նրա խոսքերով՝ FIFA-ի մրցաշարի անցկացման ժամկետը համընկնում է քաթարյան օդանավակայանի մեծ ծանրաբեռնվածության հետ, որը սպասարկում է եվրոպական երկրների տարանցիկ չվերթների մեծ մասը։ Բացի այդ, շատ ավիաընկերություններ ամանորյա արձակուրդների համար  բարձրացնում են իրենց ավիատոմսերի գները․ ասել է Ալ  Բեյքերը։

Քաթար

Բացի այդ, նախապես պլանավորման ևս մեկ պատճառ է դեպի Դոհա ուղևորափոխադողների սահմանափակ քանակությունը։ 2017 թվականին Պարսից ծոցում ճգնաժամի պատճառով Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզել են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը։ Այդ պատճառով, մի շարք արաբական ավիաընկերություններ, այդ թվում՝  Etihad-ն ու  Emirates-ը, ստիպված են եղել դադարեցնել թռիչքները դեպի Քաթար։ Qatar Airways-ը դեռևս միակ ավիափոխադրողն է տարածաշրջանում, որը կարող է սպասարկել  ուղևորներին ԱԱ-2022-ին։

Ֆուտբոլային առաջնության համար ձմեռային ժամանակահատվածը պատահաբար չէ ընտրված։ Բանն այն է, որ հենց նոյեմբերին և դեկտեմբերին է Քաթարում եղանակը բարենպաստ բացօթյա սպորտային միջոցառումների համար։ Մնացած ժամանակահատվածում ջերմաստիճանն այս մերձարևելյան երկրում հասնում է +50֯ С-ի։

You might also like