Qatar Airways-ը առաջարկում է նոր ճաշացանկ՝ «հինգաստղանի» խոհարարների կողմից

Qatar Airways ավիաընկերությունը ներկայացրել է խոհարարների նոր թիմ, ովքեր կկազմեն ճաշացանկ հինգաստղանի ծառայության համար: Ավիափոխադրողի  խոհարարական «աշխատակազմը» կազմված է տարբեր երկրների ավագ խոհարարներից, ովքեր կստեղծեն համաշարհային ճաշացանկ՝ «Qatar Airways Culinary World Menu»:

Ավագ խոհարար Ռամզի Քոուերին (Ramzi Choueiri) Լիբանանից է և ներկայացնում է Մերձավոր Արևելքի խոհանոցը:

Ավագ խոհարար Վինետ Բհատիան (Vineet Bhatia), ով ծնվել է Մումբայում, ներկայացնում է հնդկական խոհանոցի էկզոտիկ խառնուրդը:

Ավագ խոհարար Թոմ Այքենսը  (Tom Aikens) Մեծ Բրիտանիայից ներկայացնում է եվրոպական խոհանոցի բազմազանությունը:

Ավագ խոհարար Նոբի Մաթսուիսան (Nobu Matsuhisa) Ճապոնիայից է և ներկայացնում է ասիական խոհանոցը:

Խոհարարական այսպիսի «աստղային» թիմով Qatar Airways-ը ցանկանում է դառնալ ամենահամեղ «թռչող խոհանոցը» աշխարհում: Ավիաընկերության նոր խոհարարական ուղղվածության շնորհանդեսին, որը տեղի է ունեցել Դոհայում, ավագ խոհարարները ներկայացրել են որոշ խոհարարական գլուխգործոցներ: Ուղևորները կարող են փորձել  նոր ճաշացանկը Boeing 787 Dreamliner ինքնաթիռում, որը կսկսի թռիչքներ իրականացնել մի քանի ամսից. հայտնում է BreakingTravelNews-ը:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս ավիաուղևորները սկսել են ավելի մեծ տեղ հատկացնել «թռչող խոհանոցին» և կիսվել իրենց տպավորություններով ու խորհուրդներով համացանցի ամենահայտնի կայքերում: Գուցե սա է պատճառը, որ Qatar Airways-ը որոշել է իր ուղևորներին կերակրել նման մակարդակի խոհարարների ուտեստներով:

You might also like