Qantas ավիաընկերությունը առաջարկում է հատուկ ճաշացանկ ջեթլագի դեմ պայքարի համար

Ընկերությունը համագործակցել է համապատասխան մասնագետների հետ։

Երկարատև թռիչքը կարող է զգալի ազդեցություն ունենալ  ինքնազգացողության վրա և պատճառ դառնալ թուլության համար։ Այդ պատճառով ավստրալիական  Qantas ավիաընկերությունը որոշել է օգնել իր հաճախորդներին ջեթլագի դեմ պայքարի հարցում, որը օրգանիզմի բնական ռեակցիան է ժամային գոտիների փոփոխությանը։

Ճաշացանկ ջեթլագի դեմ

Քնի խանգարման մասնագետների և  դիետելոգների  հետ համատեղ ավիաընկերության ղեկավարությունը ներկայացրել է նոր ճաշացանկ Պետրայից Լոնդոն մեկնող ինքնաթիռի ուղևորների համար։ Չվերթը, որը կգործարկվի 2018 թվականի մարտի  24-ին, կտևի 16 ժամ և իսկական փորձություն կդառնա ճանապարհորդների համար, ովքեր խնդիր ունեն ինքնաթիռում քնելու հետ կապված։  

Ճաշացանկ ջեթլագի դեմ

Հատուկ կազմված ճաշացանկում կներառվեն վարունգ և ելակ, որոնք պահպանում են ջրի բալանսը օրգանիզմում, խոտաբույսերի թեյ և տաք շոկոլադ, որոնք նպաստում են արագ  քնին, ինչպես նաև՝ խմիչքներ թեյի սնկից և թարմ քամած մրգերից և բանջարեղեններից։

You might also like