Ավստրալիական Qantas ավիաընկերությունը դեմ է հանդես եկել իր երկրի ազգային հպարտություն համարվող, ոչխարի բրդից պատրաստված UGG կոշիկներին։ Այսպիսով, բիզնես դասով ճանապարհորդող ուղևորուհուն չեն թույլատրել մուտք գործել հանգստի գոտի կոշիկի պատճառով։
80-ական թվականների հայտնի ավստրալիացի երգչուհի Ջոան Կատերոլը Twitter-յան իր էջում կիսվել է իրեն ցնցած նորությամբ․ Մելբուռնի օդանավակայանում Qantas-ի լաունջ գոտու աշխատակիցները նրան արգելել են ներս մտնել UGG կոշիկների պատճառով։ Կնոջն առաջարկել են գնել այլ, ավելի համապատասխան կոշիկ մոտակա խանութներից, այնուհետև՝ օգտվել բիզնես դասի ուղևորների արտոնություններից։
Ի դեպ, ավիաընկերության ներկայացուցիչները ներողություն չեն խնդրել իրենց աշխատակիցների որոշման համար։ Նրանք երգչուհուն պատասխանել են՝ առաջարկելով մուտք գործել Qantas-ի պաշտոնական կայք և ծանոթանալ լաունջ գոտու դրեսս կոդին։ Ըստ ավիաընկերության կանոնակարգի՝ UGG կոշիկները համարժեք են տնային հողաթափերին և չեն թույլատրվում կրել այդ հատվածում։