Qantas-ը կրկին աշխարհի ամենաանվտանգ ավիաընկերությունն է

AirlineRatings.com-ը` աշխարհում միակ կայքը, որը ներկայացնում է ավիաընկերությունների վարկանիշային աղյուսակը ըստ անվտանգության և սպասարկման որակի, ներկայացրել է 2013  թվականի 10 ամենաանվտանգ ավիաընկերությունները 448 ավիաընկերություններից, որոնք մոնիթորինգ են անցնում կայքում:

Qantas Թոփ-10-ը գլխավորում է Qantas ավիաընկերությունը, որը 1951 թվականից սկսած չի ունեցել ոչ մի ճակատագրական պատահար: Աշխարհում լավագույնն են ճանաչվել նաև Air New Zealand, Emirates, Singapore Airlines, Etihad Airways, Cathay Pacific, Korean Air, Virgin Atlantic և Eva Air ավիաընկերությունները:

img-90Միևնույն ժամանակ անվտանգության յոթ աստղ է ստացել նաև աշխարհի 137  ավիաընկերություն, այդ թվում` ռուսական « Աերոֆլոտ»-ը և  «Տրանսաէրո»-ն: Եվ միայն 50  ավիաընկերություն ունի անվտանգության 3  կամ ավելի քաիչ աստղ: Վիճակագրության համաձայն` 2013 թվականը  ամենաանվտանգ տարին է եղել` սկսած 1945  թվականից: 2013 թվականին գրանցվել է 29 պատահար, զոհվել է` 269 մարդ:

You might also like