Հավաքել կոմպակտ ճամպրուկ և վերնել ճանապարհորդության միայն անհրաժեշտ իրեր հնարավոր է։ Ծանոթացեք ուղեբեռը ճիշտ հավաքելու մի քանի խորամանկ միջոցների հետ։ Հետևեք մեր խորհուրդներին։
Ներքնազգեստ
Մի դասավորեք ներքնաշորերը ճամպրուկի մեջ։ Վարտիքները և գուլպաները տեղավորեք ճամպրուկի դատարկ մնացած անկյուններում կամ օգտվեք նկարում առկա ներքնազգեստների համար նախատեսված հատուկ պայուսակներից, որոնք կոմպակտ են և չեն փչացնի ներքնազգեստի տեսքը։
Ճիշտ ծալեք տրիկոտաժը
Փորձառու ճանապարհորդները գիտեն, որ գլանափաթեթների տեսքով,ոչ թե կոկիկ ծալված հագուստը ավելի քիչ տեղ է զբաղեցնում ճամպրուկում։ Կիսավարտիկները, շապիկները և սարաֆանները այդ կերպ նաև քիչ են տրորվում։
Տաք հագուստ
Կոշիկ
Վաակումային փաթեթներ
Սիրո՞ւմ եք ձեզ հետ տանել բոլոր գեղեցիկ զգեստները։ Վաակումային փաթեթները թույլ են տալիս նվազեցնել իրերի ծավալները երեք անգամ։ Միակ բացասական կողմն այն է, որ այդ դեպքում ճամպրուկը կարող է ունենալ հավելյալ քաշ, այնպես որ ուշադիր եղեք։
Փոքրիկ կոսմետիկական պայուսակ
Եթե դուք հաճախ եք ճանապարհորդում, ապա ավելի լավ կլինի ձեռք բերեք թրեվել հավաքածուներ, որոնք ունեն քսուկների, հեղուկների և այլ կոսմետիկ միջոցների համար նախատեսված հատուկ փոքրիկ տուփեր, և դուք ստիպված չեք լինի ձեզ հետ տանել դրանց ամբողջ պարունակությունը։
Պատրաստի հավաքածուներ
Եվս մեկ գաղտնիք կոմպակտ ճամպրուկ ունենալու համար․ հաջող գունային համադրություններով հագուստ։ Դուք հասկանում եք, չէ՞, որ իրար հետ անհամադրելի հագուստ տանելու իմաստ չկա։ Ավելի լավ է նախապես համադրեք ձեր հագուստները, առանձնացնեք 3-4 ունիվերսալ հավաքածուներ և միասին դասավորել ճամպրուկում։
Պայուսակներ և աքսեսուարներ
Այս կետը բխում է նախորդ կետից։ Ընտրեք պայուսակներն ու աքսեսուարները այնպես, որ դրանք համադրելի լինեն ճամպրուկում առկա հագուստի հետ։
Եվ վերջում․․․
Ամենավերջում ճամպրուկում դրեք այն իրերը, որոնք կարող են հետաքրքրել մաքսատան աշխատակիցներին՝ պլանշետ, նոութբուք, լիցքավորման սարքեր, լարեր և այլ իրեր, որոնք այլ մարդկանց համար անհասկանալի են։ Այդ կերպ ստիպված չեք լինի օդանավակայանում վերադասավորել ճամպրուկը։