Օդանավակայանի մաքրությունը կապահովեն անսովոր աշխատակիցները

Երեք շաբաթվա ընթացքում այծերը և լամաները կաշխատեն Պորտլենդի օդանավակայանում՝ մաքրելով նրա տարածքը ավելորդ բույսերից։ Պորտլենդի օդանավակայանը ժամանակավորապես աշխատանքի է ընդունել այծերի և լամաների։

goats and llamas

Այդ ընթացքում այծերը տարածքը կմաքրեն անպետք բույսերից, իսկ լամաները պատասխանատու կլինեն անվտանգության համար․ նրանք պետք է երեք շաբաթ պաշտպանեն այծերին, որպեսզի նրանց վրա չհարձակվեն կոյոտներ և այլ գիշատիչներ։ Օդանավակայանի սեփականատերը հայտարարում է, որ, օգտագործելով այծերին, կարելի է ազատվել մոլախոտերից՝ չօգտվելով թունաքիմիկատներից և ձեռքի աշխատանքից։

goats and llamas

Որպեսզի ոսկե աշխատակիցները չփախչեն, նրանց շուրջ տեղադրել են շարժական էլեկտրոկան ցանկապատ, որը սնուցվում է արևային էներգիայով։ «Տարածքի մաքրումը այծերի կողմից կտևի երեք շաբաթ»,—նշել է օդանավակայանի սփիքեր Կամա Սիմոնդսը։

You might also like