National Geographic ամսագիրը պուերտոռիկյան պինա-կոլադան ճանաչել է լավագույն ծովափնյա խմիչքը աշխարհում: Կոկտեյլը ընտրել են կայպիրնիյոյի և պոլինեզիայի մայ-թայի վարկանիշով: Պուերտո Ռիկոյի տուրիստական ընկերության տնօրեն Ռիվեռա Մարինը հայտարարել է, որ պինա-կոլոդան դարձել է կղզու ավանդույթների մի մասնիկը և զբոսաշրջիկները նախընտրում են հենց այդ խմիչքը: Քանի որ բաղադրատոմսը արտոնագրված չէ, այդ դեպքում չի կարելի պաշտոնապես հայտնել կոկտեյլի հեղինակի անունը:
Բայց Պուերտո Ռիկոյի հյուրանոցները և ռեստորանները մրցում են իրար մեջ՝ հորինելով կոկտեյլի բազմաթիվ տեսակներ և հաղորդելով նրան յուրահատուկ համ: Սան Խուանի հին մասում Ваrrachina ռեստորանը առաջարկում է «եռաաստիճան պինա-կոլադա»՝ խառնելով երեք տարբեր ապրանքանիշերի՝ Ron del Barrilito-ի, Malibú-ի և Myers-ի ռոմը իրար: