Մառախլապատ Ալբիոնի միանգամից 19 փաբ, որոնք բացվել են 20 դարի երկու պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում, ընդգրկվել են պատմական հուշարձանների ցանկում։ Անգլիական փաբերը վերցվել են խնամքի տակ՝ պահպանության նպատակով։
Անցած հարյուրամյակի 80-ական թվականներին անգլիական բարերը գտնվում էին իրենց ծաղկման շրջանում․ ամբողջ երկրում հաջողությամբ գործում էր շուրջ 69 հազար փաբ։ Այժմ խմելու հաստատությունները կորցնում են իրենց ժողովրդականությունը․ ներկայումս երկրում գործում է 50 հազարից քիչ բար։
Հատուկ նրա համար, որպեսզի չկորցնեն առավել հին և կարևոր փաբերը, 19 հաստատություն ներառվել են պատմական հուշարձանների ցանկում։ Այդ կարգավիճակն ստացած հաստատությունների մեծ մասը գտնվում են Լոնդոնում։