Հրապարակվել են բիզնես դասի ուղևորների ամենատարածված բողոքները

Ավստրալիական News.com.au  պարբերականը հրապարակել է բիզնես դասի ուղևորների ամենատարածված դժգոհությունները, որի մասին պատմել են բորտուղեկցորդները։ Նշվում է, որ խոսքը Ավստրիալիայից կատարվող չվերթների մասին է, որոնք տևում են ավելի քան 10 ժամ։

Առավել հաճախ ուղևորները բողոքում են, որ իրենց գիշերանոց չեն տրամադրում, և հետաքրքրվում, թե երբ անձնակազմը կբերի այն։ Երկրորդ տեղում հայտնվել է ուղևորների մերսող բազմաթոռի բավականաչափ հզոր չլինելու փաստը։ Published the most popular application of business-class passengersԲացի այդ, ուղևորները պահանջել են իրենց բերել Dom Perignon շամպայն և վրդովվել, որ չի եղել։ Հաճախորդները նաև  դժգոհ են, որ  «նստատեղի ներքնակը բավականաչափ ձիգ չէ»։

Այդ ամենից բացի, ուղևորները պահանջել են իրենց բերել ակնոց, քանի որ էկրանը շատ հեռու է գտնվում։ Ճանապարհորդները դժգոհել են նաև նրանից, որ չեն կարողանում գնալ զուգարան իրենց սեղանիկի վրա առկա շատ ըմպելիքների պատճառով։ Նրանք նաև բողոքել են, որ իրենց հագուստը թրջվել է ծորակի ավտոմատ սենսորային ընդունիչի պատճառով։

You might also like