Հոլանդական Ռուռմոնդ քաղաքի պատմական կենտրոնում գտնվող XIX դարի նախկին բանտը երկրորդ կյանք է ստացել: Նոր սեփականատերը արմատապես վերափոխել է շենքը` վերածելով այն շքեղ հյուրանոցի: Նախկինում ուղղիչ հաստատությունը ուներ 150 խցիկ, այժմ հյուրանոցը ունի 45 համար, այդ թվում` «Տնօրեն», «Բանտապահ», «Փաստաբան», «Դատավոր» թեմատիկ անվանումներով սուիթներ: Het Arresthuis հյուրանոցի համարները ունեն ժամանակակից և նորաձև ինտերիեր: Դրանցից յուրաքանչյուրն ունի մինի բար, DVD-նվագարկիչ և հյուրասենյակ: Հարմարավետ հանգիստը լրացնում են շոգեբաղնիքը և մարզասրահը: