Ամերիկյան հայտնի ռիթմ ըն բլյուզ կատարող Պրինսի տունը նախատեսվում է վերածել թանգարանի բաց երկնքի տակ։ Այս պլանների մասին հայտնել է Պրինսի փեսան։
Հաղորդվում է, որ թանգարանը կստեղծվի երաժշտի արվեստի բազմաթիվ երկրպագուների համար, որոնց նա շատ էր գնահատում։ Թանգարանը կբացվի Paisley Park համալիրի տարածքում, որը գտնվում է Միննեապոլիսի արվարձանում, և կզբաղեցնի մոտ 4,5 հազար քառակուսի մետր տարածք։ Նշենք, որ հենց Paisley Park-ում է 2016 թվականի ապրիլի 21-ին հայտնաբերվել Պրինսի դին․ երաժիշտը կյանքից հեռացավ 57 տարեկան հասակում։