Մեծ Բրիտանիայում կազմել են ռոմանտիկ ճանապարհորդությունների ամենացանկալի ուղեկիցների ցանկը: Ծովի ափին ժայռի վրա ռեստորանում երեկոյան ընթրիքը, ըստ հարցման մասնակիցների, հենց իդեալական ռոմանտիկ երեկոն է: Atedeals.co.uk կայքի վերջին հետազոտությունների արդյունքում՝ամենացանկալի հայտնիների տասնյակը, ում հետ կցանկանային հանգստանալ կանայք, 46% ձայնով գլխավորել է ջրացատկորդ Թոմ Դելեյը (Tom Daley), իսկ արքայազն Հարրին երկրորդ տեղում է՝ 41% ձայնով:
Միգուցե արքայազնին առաջատարը լինելուն խանգարել է Լաս Վեգասի սենսացիոն պատմությունը: Հարցմանը մասնակցել են 18-35 տարեկան աղջիկներ: Ֆուտբոլիստներ Դեյվիդ Բեքհեմը և Թոմ Էվանսը զբաղեցրել են երրորդ և չորրորդ տեղերը՝ հավաքելով 39 և 32 տոկոս ձայներ՝ համապատասխանաբար: Հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է գեղարվեստական կերպար Քրիստիան Գրեյը, ով «Մորրագույնի 50 երանգ» (Fifty Shades of Grey) բեսթսելերի հերոսն է:
X-Factor մրցույթի ժյուրիի անդամ Գարի Բարլոյը հավաքել է ձայների 27%-ը և հայտնվել 6-րդ տեղում, Օլլի Մյուրսը (Olly Murs) 23% ՝ 7-րդ տեղ և Սայմոն Քոուլը (Simon Cowell) 20%՝ 8 -րդ տեղ: Հումորիստ Ջեյմս Սորդենը (James Corden) 15%-ով և դերասան Մայք Ռայթը (Mark Wright) 14%-ով եզրափակում նեն տասնյակը: Աղջիկները ռոմանտիկ հանգիստ կցանկանային անցկացնել Իբիցա կղզում (Իսպանիա): Ցանկը շարունակում են Կապո Վերդեն, Սենտ Տրոպեն, Մարբելլան և Ալգարվեն. հայտնում է CheapFligts-ը: