Արքայազն Հարին հանգստյան օրերն անցկացրել է Խորվաթիայի Հվար կղզում` այցելելով տեղի բարերն ու ակումբները: Ընդ որում` բարձրաստիճան անձը հանրապետություն է ժամանել փոքր բյուջե ունեցող ընկերության ինքնաթիռով` չպահանջելով անգամ VIP-ծառայություն:
Արքայազնը` ջինսե տաբատով, շաբիկով և սպորտային գլխարկով, մի քանի անգամ ցատկել է Veneranda ակումբի լողավազանը. վկաները նշում են, որ նա մի փոքր խմած է եղել: Զբոսաշրջիկները նաև ժառանգորդին հաճախ տեսել են տարբեր բարերում և պարահրապարակներում:
Մի երեկույթից հետո Հարին նետվել է ծովը: Արքայազնի անձնական անվտանգության աշխատակիցը ստիպված է եղել նրան մոտեցնել ռետինե նավակ, որպեսզի դուրս հանի ջրից և հասցնի զբոսանավ:
Թեև, ինչպես հաղորդում է TCH.ua-ն, այս բոլոր արկածները չեն խանգարում արքայազնին լինել լավ որդի, օրինակելի զինծառայող (այս տարվա ապրիլ ամսին նա ստացել է Բանակի օդային ուժերի կապիտանի կոչում) և Մեծ Բրիտանիայի ամենացանկալի փեսացուն: